Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսին՝ քննադատելով Ֆրանսիայի նախագահի՝ Ադրբեջանին ուղղված հայտարարությունները:
«Դատապարտում ենք Ֆրանսիայի նախագահի անհիմն մեղադրանքներն ու Հայաստանին միակողմանի պաշտպանող հայտարարությունները, որոնք հնչել են փետրվարի 21-ի ասուլիսում: Անընդունելի է Ադրբեջանին մեղադրել անհամաչափ պատասխանի մեջ: Նման կանխակալ մոտեցումները պետք է դադարեցնել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: