Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բաքվին ու Երևանին մնացել է համաձայնեցնել ընդամենը մի քանի հարց». Միլեր

10:00, հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.
«Բաքվին ու Երևանին մնացել է համաձայնեցնել ընդամենը մի քանի հարց». Միլեր

Բաքվին ու Երևանին մնացել է համաձայնեցնել ընդամենը մի քանի հարց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը:

«ԱՄՆ-ը շարունակում է խրախուսել Ադրբեջանին և Հայաստանին՝ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում: Դրան են նվիրված պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին հանդիպումները երկու երկրների ղեկավարների հետ Մյունխենում։ ԱՄՆ-ը կշարունակի իր օգնությունը՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է Միլերը՝ նշելով, որ Բաքվին և Երևանին մնացել է համաձայնեցնել ընդամենը մի քանի հարց:

2946 | 0
Facebook