Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երբ ներկա քաղաքային իշխանությունն ինչ-որ մեգանախագծերի մասին խոսի, ցույց տվեք սա». Հակոբ Կարապետյան

00:00, հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.
«Երբ ներկա քաղաքային իշխանությունն ինչ-որ մեգանախագծերի մասին խոսի, ցույց տվեք սա». Հակոբ Կարապետյան

Պլանավորման հանճարների մասին
     Երբ ներկա քաղաքային իշխանությունն ինչ-որ մեգանախագծերի, տեխնոլոգիական ռեֆորմների մասին խոսի, նրանց ցույց տվեք այս լուսանկարները։
     Քաղաքի կենտրոնն է, Թումանյան փողոցը։ Այստեղ բառացիորեն 10-15 օր առաջ ավարտվել էին սալիկների փոխարինման աշխատանքները։ Իսկ այսօր այդ սալիկը քանդում են՝ ՋՐԱԳԻԾ անցկացնելու համար։ Այսինքն, ուշադրություն, սա վթար չի, արտակարգ դեպք չի, պլանային աշխատանք է՝ ջրագիծ են փոխում։
     Հիմա կասեք՝ է, կանցկացնեն, հետո սալիկները կվերականգնեն։ Բայց նախ, ցանկացած վարպետ կասի ձեզ, որ քանդելուց հետո շարվածքը նախկինի նման որակով վերականգնել հնարավոր չէ, երկրորդ՝ արդեն էս քանդելու ընթացքում եզրաքարեր ու սալիկներ են վնասվել, այսինքն, քաղաքը լրացուցիչ ծախս է անում, և երրորդն ու ամենակարեւորը՝ ովքե՞ր են թաղապետարանի, քաղաքապետարանի կոմունալի, շինբարեկարգման պատասխանատուները։ Նրանց պետք ա անհապաղ դուրս հրավիրել համայնքային ծառայությունից, որովհետև էս պրիմիտիվ գործում պլանավորման նման բարդակը ցույց է տալիս, թե որքանով են էդ մարդիկ կոմպետենտ։ Սա քաղաքի «էլիտար» կենտրոնն է, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վիճակ է մի քիչ ավելի համեստ արվարձաններում։
     Ու վերջապես, ո՞նց են էս մարդիկ համարձակվում խոսել Կոնդի, Նորագյուղի, տրանսպորտային ռեֆորմների ու այլ խոշոր պրոյեկտների մասին, երբ էսպիսի չնչին հարցերում գործը չեն կարողանում նորմալ պլանավորել»։

3352 | 0
Facebook