Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կես միլիոն դոլար` Ամրակիցի ռուսական եկեղեցու վերանորոգման համար

23:48, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ.
Կես միլիոն դոլար` Ամրակիցի ռուսական եկեղեցու վերանորոգման համար

Լոռվա մարզի Ամրակից գյուղում գտնվող ռուսական Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման համար կառավարությունն այսօր մրցույթ է հայտարարել: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա շինարարական կազմակերպությունները: Ծրագրի արժեքը կազմել է 175 միլիոն դրամ (մոտ կես միլիոն դոլար): Որպես հայտերի վերջնաժամկետ է նշվել մարտի 21-ը:
     Արդեն հայտնել էինք, որ ռուսական այս եզակի եկեղեցին, 1988 թվականի երկրաշարժից մեծապես տուժելով, վերջին 30 տարիների ընթացքում խիստ վթարային վիճակում է գտնվում:

Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին (ռուս.՝ Церковь Николая Чудотворца) կառուցվել է 1848 թվականին (այլ տվյալներով 1879 թվականին) ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։

2806 | 1
Facebook