Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»

21:54, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ.
Թիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ», տեղեկացնում է Metaratings.ru-ն:

Ֆուտբոլիստն առաջարկը մերժել է Հայաստանի և Թուրքիայի լարված հարաբերությունների պատճառով:

Գործը պաշտոնական բանակցություններին չի հասել, սակայն «Գալաթասարայը» մեծ ցանկություն է ունեցել ձեռք բերելու հայ ֆուտբոլիստին: Հիշեցնենք նաև, որ ձմռանը Թիկնիզյանը մոտ էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխվելուն, սակայն գործարքը վերջին պահին չէր կայացել:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Լոկոմոտիվում» անցկացրել է 82 հանդիպում, դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

3185 | 0
Facebook