Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար». Մակրոն

20:48, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ.
«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար». Մակրոն

«Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա և ցանկանում եմ, որ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Եվրոմիության միջև հաղորդակցական կապերը զարգանան»,- այսօր Փարիզում Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ողջունում եմ այս ընդհանուր հավակնության մեջ ձեր` խաղաղության խաչմերուկներ նախաձեռնության ներդրումը: Մենք այնուհետև կքննարկենք նաև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցերը: Մենք կշարունակենք աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում, մեր ձեռնարկությունների մասնակցությամբ: Կշարունակենք նաև համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով` չցանկանալով որևէ էսկալացիա: Ֆրանսիան նաև շարունակում է իր մարդասիրական հանձնառությունն` ի նպաստ Հայաստանի և ԼՂ փախստականների` տրամադրելով 29 միլիոն եվրո օգնություն 2023 թվականին: Ֆրանսիան կշարունակի նաև աջակցել ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացմանը: Այստեղ նույնպես գրանցում ենք առաջընթաց` ի նպաստ ինքնիշխանության և տոկունության: ԵՄ դիտորդական առաքելությունն այսուհետ ամրապնդված է»,- ասաց նա:

10756 | 0
Facebook