Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը». Մակրոն

20:00, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ.
«Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը». Մակրոն

Փարիզում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում Էմանուել Մակրոնը հորդորել է Ադրբեջանին` հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին: «Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին: Մենք կկարողանանք դրան հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում: 2022 թվականին Պրահայում դուք Ալիևի հետ հաստատեցիք ձեր հանձնառությունը` Ալմաթայի հռչակագրին: Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը: Կարծում եմ` առավել քան անհրաժեշտ է, որ նա փարատի երկիմաստությունը` Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ: Ինչ վերաբերում է քարտեզներին` բարեխիղճ աշխատանք պետք է կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանին ուժերի երկուստեք հետքաշման համար»:

2583 | 0
Facebook