Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևանում սրվել է աղբահանության խնդիրը». Հովսեփ Կուբատյան

19:30, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ.
«Երևանում սրվել է աղբահանության խնդիրը». Հովսեփ Կուբատյան

Երևանի ավագանու անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանում սրվել է աղբահանության խնդիրը: Լուսանկարներն արել եմ անձամբ 15 րոպե առաջ` Ավանում: Նույն ահազանգերն են գալիս նաև այլ վարչական շրջաններից ու արդեն` մի քանի օր շարունակ:
     Այս 6 ամսվա ընթացքում եկել եմ այն համոզմունքին, որ այս մարդիկ պարզապես չեն կարողանում ոչինչ անել:
     Նույն աղբահանության օրինակը: Հաստատ ուզում են չէ, որ աղբը հավաքվի, նենց չի որ երևանցիներից մուռ են հանում, բայց չեն կարողանում:
     Ի դեպ, լուսանկարներից երկուսում այն հայտնի աղբամաններն են, որոնք մայթի մեջտեղում են դրված ու որոնց հարցը Ավինյանը հանձնարարել էր լուծել: Նույնիսկ մայթը աղբամանից չեն կարողանում ազատել»:

1643 | 0
Facebook