Մեր առաքելությունը կարող է այցելել Հայաստանի ամբողջ տարածք, բացառությամբ Ներքին Հանդի, որը գտնվում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հսկողության տակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
«Մենք չենք կարողանում պարեկային շրջայցեր կատարել այնտեղ: Քանի որ խոսքը բավականին մեծ տարածքի մասին է, միջադեպի տեղի ունենալու պահին չենք հասցնում լինել այնտեղ: Երբեմն նույնիսկ հարց է լինում, թե արդյոք միջադեպը տեղի է ունեցել, քանի որ կողմերից մեկը հերքում է կամ պնդում: Այնուհետև զեկուցում ենք այդ մասին Բրյուսելին: Խուսափում ենք հապճեպ հայտարարություններ անելուց, քանի որ պետք է պահպանենք անաչառությունը և քանի որ հնարավորություն ունենք միայն մի կողմին հարցեր տալու, զգույշ ենք վարվում»,- ասել է Ռիտերը: