Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

162 դպրոցում կոտրել են աշակերտուհու ոտքը

13:24, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ.
162 դպրոցում կոտրել են աշակերտուհու ոտքը

«Հրապարակ»-ը գրում է. «Տեղեկացանք, որ օրերս Երևանի Սիամանթոյի անվան 162 հիմնական դպրոցում միջադեպ է տեղի ունեցել: Դպրոցի միջանցքում աշակերտներից մեկը կոտրել է նույն դպրոցի աշակերտուհիներից մեկի ոտքը: Մեզ պատմեցին, որ այս դպրոցում վերահսկողությունը բավականին թույլ է:
     Չնայած այս ամենին, դպրոցի տնօրեն Լիլյա Պողոսյանը պնդեց, որ տեղի ունեցած միջադեպը պատահականության արդյունք է. «Դասամիջոց է եղել, բարձր դասարանի աղջիկը կանգնած է եղել, 5-րդ դասարանի մյուս աշակերտը վազել է, հավանաբար աղջիկը լավ կանգնած չի եղել, թե ինչ, ընդամենը կպել է աղջկան ու աղջկա ծունկը դուրս է ընկել: Տեղեկացրել են ոստիկաններին, ոստիկանները, կարծում եմ, ծնողների հետ հանդիպում կկազմակերպեն և պատճառները կպարզեն»,- նշեց նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

5060 | 0
Facebook