Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին անդրադարձել է Մոսկվայում ադրբեջանցի ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալիի ձերբակալությանը:
Ադրբեջանական Caliber գործակալության հետ զրույցում Բյուլբյուլօղլին հայտնել է, որ Զեյնալին ձերբակալվել է Հայաստանի պահանջով: «Հայկական կողմը նրան մեղադրում է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Այն, որ նրան ձերբակալել են Հայաստանի պահանջով, չի նշանակում, որ նրան նստեցնելու են ինքնաթիռ և անմիջապես ուղարկեն Երևան։ Ոչ, այդպես չի լինում: Սպասվում է դատարանի որոշումը, որը կպարզի, թե որքանով է հիմնավորված հայկական կողմի պահանջը»,- ասել է նա: