Համացանցում տարածվել են ադրբեջանցի ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալիի ձերբակալության կադրերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զեյնալին, ով 2020 թվականին արցախցու էր գլխատել, լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման է ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Հայաստանի պահանջով: