Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քերոբյանի խոսքով՝ Փաշինյանը դեռևս օգոստոսին գնացել է ՔԿ և հրահանգել, որ մեղավորները պատժվեն. «Ժողովուրդ»

09:18, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ.
Քերոբյանի խոսքով՝ Փաշինյանը դեռևս օգոստոսին գնացել է ՔԿ և հրահանգել, որ մեղավորները պատժվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կալանավորումից առաջ հարցազրույց է տվել ԼուրջCast-ի շրջանակներում ArmComedy-ի հաղորդավարներին և հայտարարություն է արել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսին գնացել է ՀՀ քննչական կոմիտե ու ասել է, որ անմեղ մարդիկ չպետք է նստեն, իսկ մեղավորները պետք է նստեն։
     Ինչո՞ւ է Փաշինյանը գնացել կոմիտե և հրահանգ տվել նախաքննական մարմնին, որի իրավունքը չունի, ի՞նչ գիտի նա՝ ով է մեղավոր և ով մեղավոր չէ: Նախաքննությունն ինքը պետք է պարզի անձի մեղավոր կամ անմեղ լինելը. ինչո՞ւ է Փաշինյանը միջամտում քրեական գործերին։
     Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ կառավարությունից։
     Դիմեցինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ հասկանալու համար, թե ինչ նպատակով է Նիկոլ Փաշինյանն օգոստոսին գնացել Քննչական կոմիտե և ինչ հրահանգ է տվել։ Ի պատասխան՝ նա հայտնեց, որ Վահան Քերոբյանի հայտարարությանը ծանոթ չէ, ու ինքը չէ, որ պետք է մեկնաբանի Վահան Քերոբյանի հայտարարությունը։ Իսկ, ահա, Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ վարչապետը օգոստոսին Քննչական կոմիտե չի եկել, այլ հոկտեմբերի 9-ին է այցելել, ինչի մասին իրենք պաշտոնական հաղորդագրություն տարածել են»:

4817 | 1
Facebook