Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խորեն Գրիգորյա՛ն, հիմա Վիկտորի տարած տոմետը «համայնքային գո՞ւյք է» թե՞ ԱՂԲ». Էդուարդ Հայրումյան

21:54, երեքշաբթի, 20 փետրվարի, 2024 թ.
«Խորեն Գրիգորյա՛ն, հիմա Վիկտորի տարած տոմետը «համայնքային գո՞ւյք է» թե՞ ԱՂԲ». Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «Մի քանի ամիս առաջ, երբ քանդում էին Ծիծեռնակաբերդի տոմետները, իսկ մենք` պայքարում այդ «անգլուխ» որոշման դեմ, Վիկտոր Մնացականյանը մեկ հատիկ տոմետ էր վերցրել, որպեսզի օրինակով ցույց տար դրա առավելությունները և որակով լինելը։
     Այն ժամանակվա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը պայքարում էր այդ մեկ տոմետի հետ համայնքին վերադարձման համար՝ նշելով, որ համայնքային գույքը անձնական նպատակներով օգտագործել չի կարելի։


     *Այսօր Արթուր Չախոյանը բացահայտեց, որ համայնքի` 100 հազարավոր տոմետներն ինչ-որ անհայտ մարդիկ տարել էին իրենց անձնական տարածք։
     *Իսկ դրանից հետո Երևանի քաղաքապետարանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրեց, որ ըստ իրենց իսկ կազմած պայմանագրի այդ արժեքավոր համայնքային գույքը շինաղբ է։

     Հասկանո՞ւմ եք` ինչ են արել էս մարդիկ։ Նույն «համայնքային գույքը», որի նույնիսկ մեկ հատիկ պակասելն անընդունելի են համարում, պարզվում ա, որ հենց իրենց գրած պարմանագրով այդ համայնքային գույքը շինաղբ է։
     Խորեն Գրիգորյան, հիմա Վիկտորի տարած տոմետը «համայնքային գո՞ւյք է» թե՞ ԱՂԲ։
     Մեկ էլ էն Ձեր քոմենթների մեջի անդաստիարակներին էլ լավ կլինի ճիշտը ասեք»:

3455 | 0
Facebook