Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտի մեր ընտրանին մեդալային հաշվարկով առաջինն է

20:24, երեքշաբթի, 20 փետրվարի, 2024 թ.
Ծանրամարտի մեր ընտրանին մեդալային հաշվարկով առաջինն է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց Ծանրամարտի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը, որը տևեց փետրվարի 12-20-ը։

Մեր ընտրանին մեդալային ընդհանուր (փոքր և մեծ մեդալներ) հաշվարկով առաջատարն է` 11 ոսկի, 7 արծաթ, 8 բրոնզ: Հաջորդիվ Բուլղարիան ու Իտալիան են:

Մեդալային ընդհանուր հաշվարկ (փոքր և մեծ մեդալներ)
Մեդալային ընդհանուր հաշվարկ (փոքր և մեծ մեդալներ)

Միայն մեծ մեդալների հաշվարկով առաջատար եռյակի պատկերը ևս նույնն է. Հայաստանը գրավեց 4 մեծ ոսկի, 3 մեծ արծաթ և 3 մեծ բրոնզ:

Մեծ մեդալների հաշվարկ
Մեծ մեդալների հաշվարկ

8204 | 0
Facebook