Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Տեղի ունեցածն ընդամենը պայմանագրային թերի ձևակերպման արդյունք է». Արմեն Գալջյան

18:54, երեքշաբթի, 20 փետրվարի, 2024 թ.
«Տեղի ունեցածն ընդամենը պայմանագրային թերի ձևակերպման արդյունք է». Արմեն Գալջյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրում է. «Ֆեյսբուքում ակտիվ շրջանառվող տեսանյութը, որում երևում է, որ փոխարինված բետոնե սալիկները շինարարի կողմից տեղափոխվել են մայրաքաղաքից դուրս, ընդամենը պայմանագրային թերի ձևակերպման արդյունք է, քանի որ պայմանագրով նախատեսված է, որ փոխարինված բետոնե սալիկները համարվում են շինաղբ և կապալառուն պետք է այն 13 կմ հեռու տեղափոխի: Սա իհարկե խնդրահարույց է, քանի որ փաստացի աղբ չհանդիսացող գույքը` որպես աղբ, մասնավոր ընկերության կողմից տեղափոխվում է Երևանի տարածքից դուրս:
     Այս պահին Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից կազմակերպվում է այսօր և վաղը բետոնե սալիկների տեղափոխումը Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքներ իսկ համանման պայմանագրերում այսուհետ շտկումներ կիրականացվեն և շինաղբ կհամարվեն միայն այն դեպքում, երբ դրանք իրականում իրենցից այլևս օգտագործման ոչ ենթակա ապրանք կներկայացնեն:
     Միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ դատապարտելի է, թե բռնությունը, թե առանց համապատասխան ճշգրտումներ կատարելու կամ կատարելուց հետո միտումնավոր կերպով քաղաքային իշխանություններին անհարկի կոռուպցիաի մեջ մեղադրելու փորձերը»:

Աղբյուրը` Արմեն Գալջյան
4218 | 3
Facebook