Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրակոցներ Հրազդանում. կան վիրավորներ

23:18, երկուշաբթի, 19 փետրվարի, 2024 թ.
Կրակոցներ Հրազդանում. կան վիրավորներ

Փետրվարի 17-ին խուլիգանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 4 և 5 շենքերի միջնամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել է «Հրազդան» բժշկական կենտրոնից, որ ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 2 տղամարդու։

Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նույն օրը ժամը 00։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 6-րդ շենքի մոտակայքում Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Զավեն Ն․-ն, 24-ամյա Ռոբերտ Կ․-ն, 21-ամյա Արման Մ․-ն, 22-ամյա Սիմոն Ա․-ն, 22-ամյա Կարեն Ս․-ն, 21-ամյա Ալբերտ Մ․-ն և 21-ամյա Ռաֆիկ Շ․-ն վիճաբանել են նույն մարզի բնակիչներ Արման Հ․-ի, Ժորա Հ․-ի, Արթուր Հ․-ի և Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հ․-ի հետ, որի ընթացքում հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք, մոտ 15 րոպե տևողությամբ նշված անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ Արման և Ժորա Հ․-երին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, միմյանց նկատմամբ հնչեցրել են հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ կռվի մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև որ այդ ընթացքում Արման և Ժորա Հ-երը ոտքերով հարվածներ են հասցրել ու վնասել են Ռաֆիկ Շ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ ​​​​​​
     Արման, Ժորա, Արթուր Հ․-երը և Կարեն Հ․-ն ոստիկանների կողմից հայտնաբերվել են ու կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով ՀՀ քր. օր. 297 հ. 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց ոստիկանություն են ներկայացել 22-ամյա Կարեն Ս-ն, 21-ամյա Արման Մ․-ն, 23-ամյա Զավեն Ն․-ն, 21-ամյա Ռաֆիկ Շ․-ն, 22-ամյա Սիմոն Ս․-ն և 21-ամյա Ալբերտ Մ․-ն, որտեղ Զավեն Ն․-ն ներկայացրել է «Ekol Gediz» տիպի ատրճանակը:

Վերջիններս քննիչի որոշմամբ ձերբակալվել են, Արման Հ․-ն, Ժորա Հ․-ն, և Արթուր Հ․-ն հարազատ եղբայրներ են։

18136 | 0
Facebook