Հաագայում անկարգություններ են սկսվել էրիթրեացի ներգաղթյալների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո, գրում է NL Times-ը։ Նշվում է, որ միգրանտների խմբերից մեկը հանրահավաք է կազմակերպել՝ ի պաշտպանություն Էրիթրեայի ներկայիս կառավարության, սակայն հավաքի վայր ժամանած նախկին համաքաղաքացիները դեմ են արտահայտվել կառավարությանը: Ծեծկռտուքը վերածվել է անկարգությունների, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։