Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները». Պետդեպ

09:54, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ.
«Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները». Պետդեպ

ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը:

«Մենք մտահոգված ենք զինվորականների միջև բախումների մասին տեղեկատվությամբ, որոնք հանգեցրել են զոհերի: Ուժի կիրառումը խաթարում է բանակցություններին ուղղված ջանքերը։ Կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է»,- ասել է Միլերը՝ հավելելով, որ հրադադարի ցանկացած խախտում կհետաքննվի:

3267 | 1
Facebook