Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«Հայկական կողմից կրակոցների արձակումն ադրբեջանցիների ուղղությամբ ցավալի էր, Ադրբեջանի պատասխանն` անհամաչափ»․ Բորել

19:23, երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ.
«Հայկական կողմից կրակոցների արձակումն ադրբեջանցիների ուղղությամբ ցավալի էր, Ադրբեջանի պատասխանն` անհամաչափ»․ Բորել

Հայկական կողմից ադրբեջանցի զինվորների ուղղությամբ կրակոցների արձակումը ցավալի էր, բայց Ադրբեջանն անհամաչափ է արձագանքել։ Այս մասին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներին, որոնց հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ է 1 վիրավոր։

Ըստ Բորելի՝ Ադրբեջանն անտեսել է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն առ այն, որ նախօրեի միջադեպը լիովին կհետաքննվի։

«Սա կրկին փաստում է ուժերը հեռացնելու հրատապ անհրաժեշտությունը, ինչը տևական ժամանակ խրախուսում է Եվրոմիությունը։ Հարկ եմ համարում վերահաստատել Եվրոմիության լիակատար հանձնառությունն` աջակցելու տևական և կայուն խաղաղության հաստատմանը՝ հիմնված ինքնիշխանության ճանաչման և տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության սկզբունքների վրա։ Եվրոմիության առաքելությունը Հայաստանում վերջերս համալրվել է՝ անձնակազմի թվաքանակն է ավելացել, այն շարունակելու է նպաստել հարաբերությունների կարգավորման ջանքերին աջակող միջավայրի ձևավորմանը»,- հայտարարել է Բորելը։

9260 | 1
Facebook