Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էլի կլինի, 2021 թ-ի մարդկանց արած ընտրությունը վկա». Մհեր Հակոբյան

18:06, երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ.
«Էլի կլինի, 2021 թ-ի մարդկանց արած ընտրությունը վկա». Մհեր Հակոբյան

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է լիներ, սպասելի էր՝ ցավոք: Ու ևս էլի կլինի, մինչև մարդիկ հասկանան, թե որը ոնց է, և վեր կանգնեն էմոցիաներից, համառությունից ու արդեն չգիտես էլ ումից չգիտես ինչի համար վրեժ լուծելու կույր, կործանարար մղումից:
     Պետք է լիներ, ցավոք՝ էլի կլինի, 2021 թ-ի մարդկանց արած ընտրությունը վկա...
     Մեզ ուժեղ պետություն է պետք, մարդիկ, այլ ելք չկա, իսկ հիմա մենք ուժեղ պետություն չունենք: Այս կերպ շարունակվելու դեպքում՝ չենք էլ ունենա:
     Ստորև նկարում՝ տեղադրությունը: Մեզ հարվածել է մինչ այս օկուպացված Հայաստանի Հանրապետության տարածքից»:

2447 | 0
Facebook