Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի հարցը

16:48, երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ.
Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի հարցը

Ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետն ավարտվում է 2025 թվականին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն:

Նրա խոսքով՝ խաղաղապահ զորախմբի ամենօրյա գործունեության վերաբերյալ պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն է առաջացել։ «Հաշվի առնելով, որ Հայաստանի Զինված ուժերը վերջին 3 տարվա ընթացքում զանգվածաբար ականապատել են Ադրբեջանի տարածքները, որտեղ խաղաղապահներ են տեղակայված, ինչպես նաև՝ հաշվի առնելով տարածքում չպայթած զինամթերքի խնդիրը, անհրաժեշտություն է առաջացել խորհրդակցություններ անցկացնել այդ սպառնալիքների վերացմանն ուղղված ջանքերի շուրջ»,- ասել է Հաջիզադեն:

3663 | 0
Facebook