Եվրոպայի խորհուրդը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին բախումների մասին հաղորդագրություններով: Այս մասին գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ X սոցցանցի իր էջում:
«Մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով փոխհրաձգությունների մասին հաղորդագրություններով: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից։ Երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է նա: