Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Իրադարձություններ

«Խելոք մնացեք», «ձեր քուչում չեք». ավագանու նիստի ժամանակ իրավիճակը լարվեց

12:48, երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ.
«Խելոք մնացեք», «ձեր քուչում չեք». ավագանու նիստի ժամանակ իրավիճակը լարվեց

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց: Հակոբյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի. «Քանի Նիկոլ Փաշինյանն իշխելու է այս պետությունում, ունենալու ենք զոհեր: Ցավակցում եմ ոչ միայն զոհերի հարազատներին, այլև՝ մեր պետությանն ու բանակին: Միակ լուծումը, որ չզոհվենք ու չփոքրանանք, Փաշինյանի հեռացումն է»,- ասաց նա: Դահլիճից հնչեց ՔՊ-ականների արձագանքը: Հակոբյանը հորդորեց «խելոք մնալ»: Ավինյանը հայտարարեց. «Պարոն Հակոբյան, կոռեկտության սահմանները մի՛ անցեք, խոսեք քննարկվող հարցի մասին: Սա ԱԺ ամբիոնը չէ»:

Երևանի ավագանու նիստը
| | |
4655 | 0
Facebook