Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նեղն ընկնեք, Պուտինին եք զանգելու». Թաթուլ Հակոբյան

13:36, երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ.
«Նեղն ընկնեք, Պուտինին եք զանգելու». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը ՊԵՏՔ է հստակ հայտարարի, որ մենք Հռոմի ստատուտին միացել ենք բացառապես մեր անվտանգային խնդիրների նպատակով:
     Շատ հստակ և ոչ թե շարունակի ասել, որ մենք իրավական պետություն ենք և իշխանությունը չէ, որ պիտի հայտարարի՝ Պուտինը Հայաստանում կձերբակալվի կամ ոչ:
     Դուք, պարոնայք, շարունակում ենք շատ վտանգավոր խաղը, որը կարող է նոր ողբերգություններ բերել մեր երկրին և ժողովրդին:
     Դուք այդպես էլ չգիտակցեցիք՝ ինչ է նշանակում ՌՈՒՍԱԿԱՆ ՎՏԱՆԳ:
     Նեղն ընկնեք, Պուտինին եք զանգելու:
     Ուզում ե՞ք գրեմ, թե քանի անգամ եք զանգել Պուտինին:
     Չեմ ասում, որ մեր փրկությունը գալիս է Ռուսաստանից: Ոչ և ոչ:
     Այլ բան եմ ասում:
     Չի կարելի հաշվի չնստել ՌՈՒՍԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ հետ:
     2014 թվականից սկսած Դուք, պարոնայք, անտեսել եք ՌՈՒՍԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ, և մենք ստացել ենք այս աղետը»:

5048 | 1
Facebook