Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«ԱԳՆ կայքից Արցախի մասին բաժինը հեռացվել է». Աստղիկ Մաթևոսյան

10:30, երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ.
«ԱԳՆ կայքից Արցախի մասին բաժինը հեռացվել է». Աստղիկ Մաթևոսյան

Փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Առաջին նկարն ԱԳՆ-ի կայքից արել եմ 4 օր առաջ։ Այդ նույն օրը Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հարցազրույց էր տվել «Ազատությանը» և ասել, թե բացի Անկախության հռչակագրից իրենք խնդիրներ են տեսնում ՀՀ այլ փաստաթղթերում ու տեղեկատվական հարթակներում։ Բաքվի դժգոհությունների մեջ նշվել էր ԱԳՆ պաշտոնական կայքում ԼՂ հիմնախնդրին առնչվող այն նախադասությունը, որ «Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է»։

Երկրորդ նկարն արված է այսօր։ Արաբաթ Միրզոյանը հրահանգել է ոչ թե մեկ նախադասություն, այլ ամբողջ բաժինը հեռացնել կայքից։ Սա Ադրբեջանի պահանջների կատարման հրապարակային՝ մեզ տեսանելի մասն է, ի շարունակություն Հայոց պատմության դասագրքերում արված փոփոխությունների։ Մենք չենք տեսնելու Ադրբեջանի պահանջով բոլոր այն փոփոխությունները, որոնք սրանք անելու են տարբեր իրավական փաստաթղթերում։ Հաջորդը՝ Անկախության հռչակագիրն է։
     Սա մեր արտաքին գերատեսչության մասին...
     Հիմա մեր պաշտպանական գերատեսչության մասին. ՀՀ ՊՆ-ն սահմանին կրակոցների առնչությամբ հայտնել է, որ հետաքննում է դեպքը և պատժելու է մեղավորներին (ՀՀ ԶՈՒ ծառայողներին, ովքեր համարձակվել են կրակել ադրբեջանցիների ուղղությամբ)։
     Այն նույն ժամանակ, երբ Ադրբեջանում ոչ պակաս ինտենսվությամբ, քան նախկինում, պետական մակարդակով շարունակվում է հայատյացության պրոպագանդան, մեր երկրում պետական մակարդակով իրականացվում է հայ ինքնությունից հրաժարվելու և ադրբեջանաթուրքացման արագ պրոցես։
     Չի բացառվում, որ շուտով Ադրբեջանը պահանջի ՀՀ քաղաքացիների անձնագրերից վերացնել «ազգությունը՝ հայ» բառերը, իսկ ՀՀ ադրբեջանաթուրքական իշխանությունները ծածուկ իրագործեն Ադրբեջանի պահանջները։
     Որպես ազգ ու որպես պետություն կդադարենք գոյություն ունենալ շատ կարճ ժամանակում, եթե չկանգնեցնենք անասելի արագությամբ ընթացող թափանիվը»:

2816 | 0
Facebook