Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Տիգրան Ավինյանը հայտարարել է. «Ընդամենը 3 ամիս առաջ էր, որ պայմանավորվեցինք նոր ձևավորվող «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի` նախաձեռնության կյանքի կոչման շուրջ: Պատանեկան նվագախումբն արդեն իրողություն է»։
Խնդրում եմ՝ ասեք, ինչպես կարող է ինչ-որ մեկը «կյանքի կոչել» «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, երբ այդ նույն նվագախումբը գոյություն ուներ ու համերգներ էր տալիս տարիներ առաջ (ապացույցները՝ հղումով, մեկնաբանությունում)»։