Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Իրադարձություններ

ԼՂ-ի նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված նոր տեղեկամատյանները հունվարի 26-ին փոխանցվել են Ադրբեջանին․ ԱԳՆ

21:54, երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ.
ԼՂ-ի նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված նոր տեղեկամատյանները հունվարի 26-ին փոխանցվել են Ադրբեջանին․ ԱԳՆ

Թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում. ՀՀ ԱԳՆ
     Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին փոխանցվել են հունվարի 26-ին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Այսօր ադրբեջանական կողմն էր հայտնել, որ 8 նոր տեղեկամատյաններ են ստացել ու բողոքել, թե, իբր, դրանք հստակ չեն։

«ԼՂ նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված՝ ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները փոխանցվել են ադրբեջանական կողմին հունվարի 26-ին՝ ինչպես նախապես տեղեկացրել էինք, առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ-ի խոսնակն ու ավելացրել. «Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին։ Իր հերթին, թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումը և ցուցաբերել վստահության ձևավորման ուղղությամբ իրական հանձնառություն»։

| | |
1490 | 1
Facebook