Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Չեխովի դպրոցում աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, 14-ամյա դեռահասը տեղափոխվել է հիվանդանոց

19:36, երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ.
Չեխովի դպրոցում աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, 14-ամյա դեռահասը տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիր բաժին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի 16 հասցեում գտնվող Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տարածքում ծեծկռտուքի արդյունքում սուր կտրող-ծակող գործիքով վնասվածք ստանալու հետևանքով «ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 01 խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել նշված դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ 14-ամյա Մ․Բ․-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ փետրվարի 5-ին, ժամը 13։00-ին նշված դպրոցում Մ. Բ․-ն վիրավորական արտահայտություններ է հնչեցրել 14-ամյա Ա․ Մ․-ի հասցեին, որին ի պատասխան վերջինս թքել է Մ.Բ․-ի մեջքին: Հաջորդ օրը՝ փետրվարի 6-ին, ժամը 12։30-ին նշված դպրոցի 2-րդ հարկում աստիճանավանդակների մոտ Ա.Մ․-ն կռվի է բռնվել Մ.Բ․-ի և նրա ընկերոջ Մ․-ի Հ․-ի հետ, որի ժամանակ Մ.Հ․-ն բռունցքով հարվածել է Մ.Բ․-ի գլխին, ով վայր է ընկել և գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք: Բժիշկները ոստիկաններին հայտնել են նաև, որ վայր ընկնելու հետևանքով Մ.Բ․-ն գլխի ձախ գագաթային շրջանում ստացել է «պատռված վերք» մարմնական վնասվածք։ Դեպի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

3420 | 1
Facebook