Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Իրադարձություններ

Էլեկտրաէներգիայի` 4 ժամից ավելի վթարային անջատման դեպքում սպառողին ՀԷՑ-ը պետք է գումար վճարի

19:18, երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ.
Էլեկտրաէներգիայի` 4 ժամից ավելի վթարային անջատման դեպքում սպառողին ՀԷՑ-ը պետք է գումար վճարի

էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման ժամկետների խախտման դեպքում սպառողներին վճարվող տույժերի վերաբերյալ:Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:Սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում ՀԷՑ ՓԲԸ-ն այն պարտավոր է վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան`

քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 4 ժամում,
     գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 8 ժամում,
     քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս` 12 ժամում

Բաշխողը վճարում է տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2,500 դրամը։ Բաշխողը տույժ չի վճարում, եթե խախտումը հետևանք է ֆորս մաժորի։

| | |
3015 | 0
Facebook