Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։20-ի սահմաներում պարեկները ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ 55/5 հասցեի դիմաց, նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հավշառված ավտոբուսում ծուխ է նկատվում: Պարեկներն իրենց կրակմարիչով հանգցրել են կրակը:
Ավտոբուսում 20-ից ավելի ուղևոր է եղե, 2 հոգու ինքնազգացողությունը վատացել է, իրենց էլ շատ արագ բուժօգնություն են ցուցաբերել շտապօգնության բժիշկները. մեկը հրաժարվել է գնալ հիվանդանոց, մյուսին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց: