Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարդենիսում ամեն ինչ փակելը նշանակում է, որ նաև Վարդենիսն ենք փակում». Թագուհի Թովմասյան

16:48, երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ.
«Վարդենիսում ամեն ինչ փակելը նշանակում է, որ նաև Վարդենիսն ենք փակում». Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր, ծնունդով Վարդենիսից Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով անձնագրային բաժանմունքի՝ Մարտունի տեղափոխման դեմ վարդենիսցիների այսօրվա բողոքի ակցիային, հայտարարել է. «Խնդիրը ոչ այնքան անձնագրային ծառայության փակումն է, որքան պետության վերաբերմունքը սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ: Այսինքն՝ սահմանամերձ Վարդենիսն այլևս դժբախտ ու դժգույն է, այնտեղից տեղափոխվում են պետական կառույցները. այս մեսիջի նկատմամբ է, որ վարդենիսցին իր դժգոհությունն է արտահայտում: Վարդենիսում ամեն ինչ փակելով՝ նշանակում է, որ նաև Վարդենիսն ենք փակում»: Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը պետք է հասկանա, որ սահմանամերձ բնակավայրերը դատարկելով՝ կորցնելու ենք մեր հայրենիքի հերթական մասնաբաժինը:

2033 | 1
Facebook