Հարյուրավոր գերմանացիներ ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ զենքի գործարանի կառուցման: Ցուցարարները հավաքվել են Ստորին Սաքսոնիայի հրապարակի դիմաց, որտեղ նախատեսում են Rheinmetall ընկերության զենքի արտադրության գործարան կառուցել, հաղորդում է N-TV-ն:
Ոստիկանությունը հայտնել է, որ ցուցարարները, այդ թվում՝ տրակտորներով 300 ֆերմերներ, փորձել են արգելափակել մուտքի ճանապարհը:
Փետրվարի 12-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը պետք է մասնակցեն գործարանի հիմնարկեքի պաշտոնական արարողությանը:
Ավելի վաղ գերմանական Գրոսենհայն քաղաքի բնակիչները դեմ էին արտահայտվել Ուկրաինայի համար ռազմամթերքի արտադրության գործարանի կառուցմանը: NYT-ը նշել էր, որ փոքրիկ քաղաքի «ապստամբությունը» վկայում է Ուկրաինային զինելու հարցում գերմանացիների մտահոգության մասին: