Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ.

Իրադարձություններ

«Նիկոլին ընտրեցինք, որ Վարդենիսը դատարկի՞». բողոքի ակցիայի մասնակից

15:24, երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ.
«Նիկոլին ընտրեցինք, որ Վարդենիսը դատարկի՞». բողոքի ակցիայի մասնակից

Անձնագրային բաժանմունքի՝ Մարտունի տեղափոխման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարդենիսցիները լրագրողների հետ զրույցում ասացին, որ Կառավարությունից պաշտոնական պատասխանի են սպասում. «Հասարակության մեջ մեծ խուճապ կա, որ Վարդենիսն ուզում են դատարկել: Եթե էդպիսի նպատակ չկա, թող հեռուստատեսությամբ հանդես գան, ժողովրդին հանգստացնեն և ինչ տարել ու տանում են Վարդենիսից՝ մորգը, սանէպիդկայանը, վայենկոմը, պասպորտ սեղանը, թող վերադարձնեն»: Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ նշեցին. «Նրանցից ազատվելու համար՝ ընտրեցինք, հիմա ի՞նչ ա անում, Վարդենիսն ա՞ դատարկում»:

3197 | 2
Facebook