Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Բաքվից դժգոհություն են հայտնում, որ մեզ թույլ է տրվել ծանոթանալ շրջանառվող փաստաթղթի կետերին». Քրիստինե Վարդանյան

14:30, երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ.
«Բաքվից դժգոհություն են հայտնում, որ մեզ թույլ է տրվել ծանոթանալ շրջանառվող փաստաթղթի կետերին». Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանից դժգոհում են, իսկ Փաշինյանը խոստանում է ընդդիմության պատգամավորներին արգելել հետագայում ևս ծանոթանալ փաստաթղթին։
     Պարզվում է` «Հայաստան» խմբակցության գործընկերներ Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի և Գեղամ Մանուկյանի հետ ԱԳՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվող փաստաթղթի կետերին ծանոթանալուց հետո մեր կողմից իրականացվող հանրային իրազեկման աշխատանքները հայտնվել են Ադրբեջանի ուշադրության կենտրոնում։
     Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում ադրբեջանական տարբեր հարթակներում քննարկվել է Հայաստանի ընդդիմադիր պատգամավորների կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանառվող փաստաթղթի կետերին ծանոթանալու փաստը։ Բաքվից ամենատարբեր մակարդակներով դժգոհություններ են հնչել այդ առիթով։
     Իշխող ուժի ներկայացուցիչները, իշխանական պրոպագանդիստները, Ադրբեջանի նախկին արտաքին գործերի և արդարադատության նախարարները խոսել են այս թեմայով։
     Ստորև կտեղադրեմ Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը պատկանող լրատվականի եթերում նման քննարկումներից մի հատված, որտեղ Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը վրդովմունք է հայտնում մեր կողմից առաջարկներին ծանոթանալու վերաբերյալ։
     Բաքվից դժգոհություն են հայտնում, որ մեզ թույլ է տրվել ծանոթանալ շրջանառվող փաստաթղթի կետերին։
     Այժմ, կարծես, ամեն ինչ ավելի պարզ է դառնում։ Վերջին անգամ ԱԳՆ այցելությունից հետո մեր տարածած համատեղ հայտարարության մեջ նշել էինք` ԱԳՆ-ում մեզ նախազգուշացրել են, որ խնդիրներ են առաջացել մեր հրապարակային հայտարարությունների հետ, և մեր հարցազրույցներն ուսումնասիրվում են հատուկ բաժնի կողմից։
     Այդ պահին մեզ թվացել էր, որ գործ ունենք ազատ խոսքի սահմանափակման հերթական փորձի հետ։ Սակայն, պարզվում է, գործ ունենք Երևան-Բաքու հերթական պայմանավորվածության հետ։
     ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարեց․ «Գնացել եք, կարդացել եք (Ադրբեջանի հետ պայմանագրի փոխանակվող կետերը), էնքան եք կարդացել՝ էլ չեք կարդա»:
     Հաշվի առնելով այդ օրը հնչած սկանդալային այլ հայտարարությունները՝ այս դրվագը դուրս մնաց հանրային քննարկումներից։
     Սակայն, համադրելով փաստերը` ակնհայտ է դառնում, որ ընդդիմադիր պատգամավորների գործունեությունը դժգոհություն է առաջացրել Բաքվում։ Այսպիսով` առաջիկայում ընդդիմադիր որևէ պատգամավորի կողմից Ադրբեջանի հետ փոխանակվող առաջարկներին ծանոթանալուն խոչըդոտելը վերածվելու է ադրբեջանական հերթական պահանջի կատարման»:

2549 | 0
Facebook