Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է
Այսօր արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 89 տարեկան։ Մի առիթով Հրանտ Մաթևոսյանը այսպես` երրորդ դեմքով, հանրագիտարանային այս ոճով է շարադրել իր կենսագրականը: Հրապարակում ենք նույնությամբ՝ պահպանելով բնօրինակի ոճը. Հր.Մ-ի սցենարներով նկարահանվել են Մենք ենք - մեր սարերը, Աշնան արև, Տերը, Այս կանաչ - կարմիր աշխարհը կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ Օգոստոս կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Հր.Մ-ի Մեծամոր էսսեն և Չեզոք գոտի պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են Աշնան արևը և Կայարանը: Ողջ է, աշխատում է Տերը մեծածավալ գործի, Եզրով վիպակի, Մեռելալույս - Рассеянный свет - վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ից: Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու - Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ: Ընտանիքը - կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ: 2001 հունվար, Երևան, ՀՀ»: Որևէ բան չի եղել մեր ժողովրդի ճակատագրում, որ որևէ անհատի սխալի հետևանք լիներ, և մեղադրանքով շրջվեինք դեպի այդ անհատը, դեպի երեկ կամ այսօր և անիծեինք: Եղել է այն, ինչ լինելու էր: Կլինի այնպես, ինչպես լինելու է՝ հարատևելու ենք, հայրենիք միշտ ուզենալու ենք ունենալ, հայրենիք միշտ ունենալու ենք: Հրանտ Մաթևոսյան |