Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ նպատակը Վարդենիսը դատարկելն է. ԱԺԲ

12:48, երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ.
Ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ նպատակը Վարդենիսը դատարկելն է. ԱԺԲ

Ազգային - Ժողովրդավարական Բևեռը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Գեղարքունիքի մարզում Վարդենիսի և հարակից համայնքների բնակիչները փակել են գլխավոր ճանապարհը:
     Նրանք տեղեկություններ ունեն, որ Վարդենիսում գործող մի շարք կառույցներ՝ պոլիկլինիկան, անձնագրային բաժանմունքը, փակվելու են: Ակցիայի մասնակիցները ունեն մտավախություն, որ նպատակը Վարդենիսը և հարակից բնակավայրերը դատարկելն է:
     Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Վարդենիսի մշակույթի տանը Գեղարքունիքի մարզպետի, Վարդենիսի քաղաքապետի և ճանապարհը փակող մեր հայրենակիցների մասնակցությամբ քննարկում է տեղի ունենալու: Եթե քննարկման արդյունքները չգոհացնեն Վարդենիսի և հարակից համայնքների բնակիչներին, նրանք նորից փակելու են գլխավոր ճանապարհը»:

Ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ նպատակը Վարդենիսը դատարկելն է. ԱԺԲ
Ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ նպատակը Վարդենիսը դատարկելն է. ԱԺԲ
Աղբյուրը` ԱԺԲ
2978 | 1
Facebook