Ֆեյսբուքյան եթերում Վարդան Ղուկասյանը զանգահարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին՝ հետևյալ ահազանգով. «Մենք ունենք ահազանգ, որ մի շարք զինվորական հոսպիտալներից, կոնկրետ՝ Սիսիանի ու Կանազի, հեռացվել են Ազգային հերոսների լուսանկարները, Փառքի անկյունները: Տեղեկատվությունն իրարամերժ է՝ աշխատակիցները ներքին կարգով ասում են՝ հեռացվել է, զանգահարում եմ, հոսպիտալի մեկ այլ աշխատակից ասում է՝ չէ»,- նշեց Ղուկասյանը: Պատգամավորը հայտնեց, որ նման ահազանգ ինքը ևս ստացել է: «Պահեստազորայիններից եմ ահազանգ ստացել զորամասերի հետ կապված, խոստացել եմ՝ հետաքրքրվել, եթե նորություն լինի, ֆեյսբուքյան իմ էջում կտեղեկացնեմ հանրությանը»,- նշեց Մանուկյանը: