Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«4 ամիս է՝ պատկան մարմինները քննարկում են, թե ինչպես լուծեն արցախցիների կացարանային խնդիրները». Մեսրոպ Առաքելյան

02:06, երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ.
«4 ամիս է՝ պատկան մարմինները քննարկում են, թե ինչպես լուծեն արցախցիների կացարանային խնդիրները». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն չորս ամիս է՝ Արցախից բռնի տեղահանված մեր 100.000-ից ավելի հայրենակիցները սպասում են իշխանությունների որոշմանը՝ կապված կացարանային խնդիրների լուծման հետ։
     Արցախի թեման ամբողջությամբ փակած իշխանությունը նույն ձև վերաբերվում է նաև բռնի տեղահանված արցախցիներին։ Արդեն չորս ամիս է՝ պատկան մարմինները տաք կաբինետներում քննարկում են, քննարկում, թե ինչպես լուծեն կացարանային խնդիրները։
     Սոցիալական բազմաթիվ խնդիրներից զատ, արցախցիները շարունակում են գտնվել նաև ծանր հոգեբանական վիճակում և Հայաստանում հիմնական կացարանով օր առաջ ապահովելը պետք է դառնա ծայրահեղ առաջնահերթություն։
     Նման վերաբերմունքը նպաստում է նաև արտագաղթի տեմպերի աճին, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ»:

| | |
1136 | 0
Facebook