Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում տեղադրվող նստարանների որակի և համացանցում հնչեցված կարծիքների վերաբերյալ զեկուցվեց, որ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ նստարաններն ու տեղադրումը չեն համապատասխանում նախագծին, տախտակի որակը ևս չի համապատասխանում որակին ու գնին: Նշվեց, որ մատակարարը պարտավորվել է 20-օրյա ժամկետում վերացնել թերությունները: «Պետք է խնդրեմ, որ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում, որովհետև բոլորդ ունեք աշխատակցիներ. թերացողները համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ նման գործելաոճն անընդունելի է. «Եթե երևանիցներն ինչ-որ բանի համար վճարում են, դրան պետք է պատասխանատվությամբ վերաբերվել: Չեմ ուզում կանխավարկած ունենալ, որ էդտեղ քրեական տարրեր կան, բայց այնուամենայնիվ, եթե նույնիսկ անպատասխանատու վերաբերմունք է իրենց աշխատանքին, էդ մարդիկ չպետք է մեզ հետ աշխատեն»: