Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

ՌԴ քաղաքացին Գյումրիում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի

21:18, կիրակի, 11 փետրվարի, 2024 թ.
ՌԴ քաղաքացին Գյումրիում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի

Երեկ՝ փետրվարի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 40-ամյա Համլետ Հ-ն, իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղի 6/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ, 13-ամյա Աշոտ Մ.-ին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով երեխան ռեանիմոբիլով տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

4558 | 3
Facebook