Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացումն Արցախում աճում է երկրաչափական պրոգրեսիայով
21:06, կիրակի, 11 փետրվարի, 2024 թ.
Հայքի մշակույթի օմբուդսմենն ահազանգում է. «Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման ադրբեջանական պետական քաղաքականությունը բռնազավթված Արցախում շարունակում է երկրաչափական պրոգրեսիայով աճել: Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացումն Արցախում աճում է երկրաչափական պրոգրեսիայով Փետրվարի 6-ին ֆեյսբուքյան օգտատեր Մխիթար Կարապետյանը հայտնել է, որ ֆեյսբուքյան օգտատեր Ռաֆիկ Մեխտիևն իր էջում բռնազավթված Ստեփանակերտից հրապարակակել է հերթական տեսանյութը, որում բացակայում էր Ադմիրալ Իսակովի կիսանդրին: Մ. Կարապետյանը հավելեց, որ այդ մասին նաև հրապարակվել է https://t.me/mountainsofkarabakh/83 թելեգրամյան ալիքում: Համապատասխան մշտադիտարկումներից պարզեցինք, որ նշված տեսանյութը Ռաֆիկ Մեխտիևը հրապարակել է հունվարի 30-ին՝ https://www.facebook.com/rafiq.mehdiyev.5/posts/1100301034651885/?vh=e&extid=MSG-UNK-UNK-UNK-COM_GK0T-GK1C : Այդ տեսանյութում ակնհայտ երևում է, որ Ստեփանակերտի Ադմիրալ Իսակովի փողոցում տեղադրված հերոսի կիսանդրին ևս դարձավ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհ: Ադմիրալ Իսակովի կիսանդրին տեղադրվել է նրա անունը կրող փողոցում՝ 2018 թվականին: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է: Ստեփանակերտում տեղի ունեցած հերթական վանդալիզմի մասին ահազանգեց Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով ադրբեջանցիների կողմից քանդված Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի լուսանկարները՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02H1b9ijX7tivNsmBvAQRJTyLK4kso9wkoiTcAgW5GjMLLPw7Evaibx6Xx4bNmZLJql&id=61550993055313&mibextid=2JQ9oc : Փետրվարի 9-ին «Արարատ» թելեգրամյան ալիքը հրապարակեց բռնազավթված Հադրութում տեղի ունեցած հերթական սրբապղծության լուսանկար՝ https://t.me/ararathau/21332 : Արցախի Հադրութի՝ պատմական Դիզակի տարածքում գտնվող ադրբեջանական օկուպացիոն զորքերի օկուպանտի կողմից պղծվել է Հադրութի Սբ․ Հարություն եկեղեցու բակում գտնվող վանականներից մեկի տապանաքարը: Եկեղեցու մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով: Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը»: |
2144 | 0