Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանը դասեր չի քաղել»․ քաղաքագետ

16:18, կիրակի, 11 փետրվարի, 2024 թ.
«Փաշինյանը դասեր չի քաղել»․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանի խելահեղ քաղաքականությունը հանգեցնելու է պետականության կոլապսի
     «Որովհետև վերջին 20 տարում ում տեսել ենք, որ տուն մտել ենք, այդ սեղանի շուրջ պարտադիր հնչել է խաղաղության կենացը։ Պիտի հասկանայինք, որ սա ժողովրդի ուղերձն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
     Նա հավելել է, որ ժողովրդի այդ ուղերձը չլսելն է եղել իր հանցանքը:
     Թվում է՝ մարդկային ինքնախոստովանություն է:
     Խնդիրն այն է, սակայն, որ Փաշինյանը ոչ միայն խաղաղության կոնցեպցիային հակադրվել է, ապա նախապատերազմյան շրջանում եղել է պատերազմի հրձիգ՝ լեգիտիմացնելով Ալիևի օրակարգը:
     Դրա հետևանքը՝ 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքներն են:
     Փաշինյանը դասե՞ր է քաղել:
     Ամենևին՝ ոչ:
     Նրա համար ոչ խաղաղության պայմանագիրը, ոչ էլ դրանից ածանցվող այլ գործընթացներ գերնպատակ չեն: Գերնպատակը՝ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխությունը և Ռուսաստանից ազատվելն է, մնացյալն ածանցյալ են:
     Այս ճանապարհին Փաշինյանն արդեն զոհաբերել է Արցախը, հաջորդը Հայաստանն է, որովհետև նման խելահեղ քաղաքականությունը հանգեցնելու է նրան, որ Հայաստանը հայտնվի ավելի գլոբալ ու բազմաշերտ հակադրության թիրախում՝ պետականության կոլապսի հեռանկարով:
     Սա՞ է խաղաղությունը:
     Եթե դա է Փաշինյանի ընկալումը, ինքը հասարակությունից նման մանդատ չի ստացել:
     Ու առհասարակ, Փաշինյանը վարկաբեկում է խաղաղության գաղափարը՝ դրա տակ մերթ հասկանալով ամբարտավան պսևդոհայրենասիրություն, այսօր՝ պետականության հիմքերի խարխլում»։

2914 | 1
Facebook