Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին։
Ըստ Սունակի՝ Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունը ուկրաինական հակամարտությունում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի պատասխանատվության մասին, ծիծաղելի է։
«Ես հպարտ եմ, որ Մեծ Բրիտանիան ի սկզբանե հաստատակամորեն աջակցել է Ուկրաինային»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհեթեթություն էր անվանել Ռուսաստանի նախագահի հայտարարությունները՝ ամերիկացի լրագրող հետ հարցազրույցում: