Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի և Հունգարիայի տարբերությունը». Ոսկան Սարգսյան

03:06, երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ.
«Հայաստանի և Հունգարիայի տարբերությունը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունգարիայի նախագահ Նատալին Նովակը հրաժարական է տվել, քանի որ ներում է շնորհել մանկապիղծ տղամարդու։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «սխալվելու վճռականությամբ» միայնակ, թաքուն, սեփական, զրոյական կետից է սկսել «կիրթ, կառուցողական» Ալիևի հետ բանակցություննները, դրանք ձախողելով՝ Հայաստանը տարել է պատերազմի՝ դրան պատշաճ չնախապատրաստվելով։ Տարօրինակ պատերազմում ավելի քան 5 հազար զոհ է տվել, 11 հազար վիրավոր, միանձնյա Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, սակայն Ադրբեջանի հետ խաղաղության չի հասել, բայց նրա մտքով չի անցնում հրաժարական տալը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր արհավիրքների, իսկ խորհրդարանական ընդդիմությունը այս սարսափելի իրավիճակում ԱԺ-ում «կառուցողական աշխատանք» է կատարում։ Սա է Հայաստանի և Հունգարիայի, ընդհանրապես նորմալ երկրների հետ տարբերությունը»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
1883 | 0
Facebook