Ռուսական անօդաչուների հարվածի հետևանքով ուկրաինական Խարկով քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով մի ամբողջ ընտանիք է զոհվել՝ ծնողներն ու երեք փոքր երեխաները։ Այս մասին գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։
«Ամենամեծ որդին՝ Ալեքսեյը եղել է 7 տարեկան, միջնեկը՝ Միխայիլը՝ 4 տարեկան, կրտսերը՝ Պավելը՝ 7 ամսական։ Երեխաներ, որոնք դեռ կյանք չէին տեսել, մահացել են ռուսական խելագարության հետևանքով։ Զոհվել է ևս մեկ ընտանիք՝ ամուսինը և կինը»,- նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ցավակցել զոհվածների հարազատներին։
Զելենսկին ասել է, որ քաղաքում փրկարարական աշխատանքները շարունակվում են, հաջողվել է փրկել 4 մարդու, այդ թվում 1 երեխայի։ Տասնյակ մարդիկ տարհանվել են։
«Յուրաքանչյուրի օգնությունը ծայրահեղ կարևոր է։ Կարևոր է նաև հասկանալ, որ ահաբեկչությունը չի կարող անպատիժ մնալ, չի կարող մնալ առանց արդարացի պատասխանի։ Ահաբեկիչները պետք է պատրաստվեն այս պատերազմին, որը սկսել են»,- ասել է Ուկրաինայի նախագահը։