Շաբաթ օրը՝ փետրվարի 10-ին, հազարավոր իսրայելցիներ հավաքվել են Երուսաղեմում՝ երկրի նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով հայտարարել նոր ընտրությունների օրը։
Ցուցարարները վանկարկել են՝ «Ամո՛թ, ամո՛թ»։
Զանգվածային ցույց է տեղի ունենում նաև Թել Ավիվում, որի ընթացքում մասնակիցները փակել են ճանապարհը։ Հավաքվածները պահանջում են ընտրություններ պատերազմի ժամանակ։
Մոտ 3 հազար մարդ ցույց է անցկացրել Հայֆայի Հորև խաչմերուկում։ Նրանք բողոքի երթ են արել՝ կրելով «Ընտրություններ հիմա» գրություններով ցուցանակներ։