Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել մանկապիղծի հետ կապված սկանդալի պատճառով

23:18, շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ.
Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել մանկապիղծի հետ կապված սկանդալի պատճառով

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել: Reuters-ը նշում է, որ նա հայտարարել է իր հրաժարականի մասին՝ մանկապղծության մեջ ներգրավված տղամարդուն ներում շնորհելու հետ կապված սկանդալի պատժառով։ «Ես սխալ եմ թույլ տվել»,- ասել է նա երկրի ազգային հեռուստաընկերության եթերում` նշելով, որ սա իր վերջին ելույթն է` որպես երկրի նախագահ:

Հունգարիայի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են նրա հրաժարականը։ Բուդապեշտում և այլ խոշոր բնակավայրերում անցկացվել են բազմահազարանոց ցույցեր՝ Նովակի հրաժարականի պահանջով:

| | |
5569 | 0
Facebook