Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանն անոնսել է նոր կորուստների մասին

23:00, շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ.
Փաշինյանն անոնսել է նոր կորուստների մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրեն ուղղված մեղադրանքներին և ապագա անելիքներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե մի քիչ ինքներս մեզ մեղադրող տրամաբանությամբ գնանք, իշխանության հասնելով, կառավարություն դառնալով, չեկանք ժողովրդին ասենք՝ խաղաղությո՞ւն եք ուզում։ Բնականաբար, ժողովուրդը կասեր՝ հա։ Ժողովրդին պիտի ասեինք՝ խաղաղության հասնելու ճանապարհն անցնում է սրա միջով, սրա միջով, սրա միջով։

Չենք ասել երկու պատճառով։ Նախ, որ մենք ինքներս էլ այդ ճանապարհը վստահելի չենք համարել, կամ չենք կարողացել համակերպվել։ Երկրորդը, մենք կարող է եդ վախն էլ ենք ունեցել, եկեք խոստովանենք։ Գուցե ենթագիտակցական է եղել այդ վախը։ Մտածել ենք, որ էս ամեն ինչը ասենք, անենք, մեզ կասեն դավաճան, հողատու, հանցագործ։ Էդ ամեն ինչը չարեցինք, բայց մեկ է մեզ էլի ասացին դավաճան, հողատու, հանցագործ։

Գիտեմ, որ մենք, ու ես անձամբ շատ լավ գիտեմ մեր ժողովրդի ցանկությունները, երազանքներն ու մղումները։ Եվ ինձ պարտավորված եմ զգում այս բարդ իրավիճակում մեր ժողովրդին առաջնորդել ականապատ դաշտից անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս գալու։ Պարտավորված եմ զգում փոթորկահույզ օվկիանոս ընկած մեր նավակը ափ դուրս բերել։ Էսօր սրա մասին չխոսելը կլինի հանցագործություն»:

11691 | 4
Facebook