Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ.

Միջազգային

WSJ-ն նշել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև կոնֆլիկտի նոր օջախը

21:52, շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ.
WSJ-ն նշել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև կոնֆլիկտի նոր օջախը

Պեկինը շարունակում է տարածք փնտրել Աֆրիկայի արևմտյան ափին ռազմածովային բազա կառուցելու համար, ինչն արդեն Վաշինգթոնի արձագանքին է արժանացել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրները։

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ն ավելի քան երկու տարի ջանքեր է գործադրում Ատլանտյան օվկիանոսի արևելյան հատվածում չինական ռազմական օբյեկտների կառուցումը կանխելու համար։

Թերթի աղբյուրների համաձայն՝ առայժմ ԱՄՆ-ն հաղթում է այս դիմակայությունում, քանի որ մինչ այժմ օվկիանոս ելք ունեցող աֆրիկյան ոչ մի երկիր չի պայմանավորվել Չինաստանի հետ բազայի տեղակայման հարցում։

«Ամեն անգամ, երբ չինացիներն սկսում են քթները խոթել ափամերձ աֆրիկյան մի երկրի գործերի մեջ, մենք սկսում ենք անհանգստանալ»,- ասվում է հոդվածում։

| | |
2615 | 0
Facebook